Aroxj.am-ի ընթերցողների Հարց Բժշկին խորագրով ուղղված հարցերին պատասխանում է դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը:


Քրիստինա/Հարց-Բարև Ձեզ, ցանկանում եմ նիհարել , 38 տարեկան եմ, տնային տնտեսուհի եմ: Շատ դժվարությամբ եմ նիհարում: Ասեմ, որ շատ չեմ ուտում, բայց քաշս չի իջնում: Ինչ սննդակարգ խորհուրդ կտաք: Նախապես շնորհակալություն:


Վարդանուշ Պետրոսյան,  դիետոլոգ - Պետք է հաշվի առնել ինչ նախնական քաշ կա, ինչ եք ուտում, ինչքան է պետք իջնել: Կարևոր է, թե ինչ ֆիզիկական ակտիվություն ունեք դուք, արդյոք ունեք առողջական խնդիրներ,թե ոչ: Այսպիսի մանրուքներ կան, որոնք ճշտելուց հետո միայն  կարելի է ասել, թե ինչ եղանակով պետք է նիհարեք, ինչ սննդակարգ պետք է օգտագործեք: 


Արմինե/Հարց-Ինչպես կարելի է գիրանալ:


Վարդանուշ Պետրոսյան,  դիետոլոգ -  Գիրանալու համար նույնպես նույն տեղեկություններն են պետք ճշտել, որոնք պահանջվում են նիհարելու դեպքում: Պետք է միշտ պարտադիր նախաճաշել, ճաշել, ընթրել, չուտել ոտքի վրա, ուտել սննդարար ուտելիքներ՝ բանջարեղեն, մսեղեն, կաթնամթերք: Ոչ մի սննդատեսակ մի բացառեք ձեր սննդակարգից, կերեք ավելի շատ տաք հեղուկ ճաշեր:


Շարունակությունը` այստեղ: