Tert.am-ը գրում է.
Քուվեյթում տեղի է ունեցել ուշագրավ մի դեպք. կինը հարսանիքից մի շաբաթ անց ամուսնալուծության հայց է ներկայացրել դատարան՝ իր քայլը պատճառաբանելով նրանով, որ ամուսինը ոլոռը պատառաքաղի փոխարեն ուտում է հացով։
Ինչպես նշում է Al Arabiya-ն, կինը մեղադրել է ամուսնուն անդաստիարակ լինելու ու սեղանի շուրջ իրեն ճիշտ պահել չիմանալու մեջ։
Նա նաև նշել, որ պարզապես շոկի մեջ է ընկել, երբ տեսել է թե ինչպես է ամուսինը ոլոռ ուտում, և միայն այդ պատճառով չի կարող շարունակել նրա հետ ապրել։