Մերիլ Սթրիփը եւ նրա 45 տարվա ամուսինը՝ Դոն Գամմերը, հայտնել են, որ բաժանված են եղել «ավելի քան վեց տարի»՝ այն բանից հետո, երբ որոշել են «առանձին ապրել», գրում է Daily Mail-ը։
Page Six-ին տրամադրված հայտարարության մեջ խոսնակը հայտնել է, որ 74-ամյա դերասանուհին եւ 76-ամյա քանդակագործը «բաժանված են ավելի քան 6 տարի, եւ չնայած նրանք միշտ հոգ կտանեն միմյանց մասին, նրանք ընտրել են առանձին ապրելը»։
Զույգն ամուսնացել է 1978 թվականին եւ ունի չորս երեխա՝ 43-ամյա Հենրին, 40-ամյա Մեմին, 37-ամյա Գրեյսը եւ 30-ամյա Լուիզա Ջեյքոբսոնը:
Նախկին ամուսինները ծանոթացրել են Մերիլի եղբոր միջոցով՝ 1978 թվականին, եւ նույն տարվա սեպտեմբերին օրինականացրել են հարաբերությունները: