Ամերիկացի դերասանուհի Մերիլ Սթրիփը բավականին զվարճացրել Է նյույորքցի հանդիսականներին՝ «Շեքսպիրը պուրակում» հանրային թատրոնի ամենամյա գալա-ներկայացմանը հայտնվելով Դոնալդ Թրամփի կերպարով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Հայտնի հանրապետական քաղաքական գործչին առավելագույնս նմանվելու համար Սթրիփն օգտագործել Է կեղծամ, բնորոշ արհեստական արեւայրուկ՝ նարնջագույն երանգով եւ դնովի փոր:

 

Զգեստավորված տղամարդու սեւ կոստյումով, սպիտակ վերնաշապիկով եւ կարմիր փողկապով՝ Մերիլ Սթիփը դերասանուհի Քրիստի Բարանսկիի հետ, որը ներկայացրել Է Հիլարի Քլինթոնին, կատարել Է «Թարմացրու քո Շեքսպիրին» երգը Քոուլ Փորթերի «Համբուրիր ինձ, Քեթ» մյուզիքլից:

 

Սթրիփը, որն ակտիվորեն պայքարում Է հանուն կանանց իրավահավասարության, նման արտասովոր ձեւով իր աջակցությունն Է հայտնել Հիլարի Քլինթոնին, որն ավելի վաղ հայտարարել Է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրվելու համար պայքարում իր հաղթանակի մասին: