Լիզա Սքարբորոն պեդիկյուր արեց Մելբոռն քաղաքի (Ֆլորիդայի նահանգ, ԱՄՆ) La Mer Nail Salon գեղեցկության սրահում։ Առաջ եկած բարդությունների պատճառով նա զրկվեց ձախ ոտնաթաթի կեսից եւ աջ ոտքի մատներից։
Ինչպես տեղեկացնում է The Sun պարբերականը, անզգույշ վարպետը գործողության ժամանակ մկրատով վնասել էր մաշկը եւ վարակ անցկացրել։
Պեդիկյուրից հետո Լիզան վատ է զգացել իրեն, նրան տարել են հիվանդանոց։ Պարզվել է, որ նա լուրջ վարակվել է, եւ վարակը անգամ հանգեցրել է այն բանին, որ կինն ընկել է կոմայի մեջ։ Վիրաբույժները ստիպված անդամահատել են պացիենտի վերջույթների մի մասը, որոնք սեւացել էին արյուն չստանալու պատճառով։
Չնայած պատճառված վնասին՝ La Mer Nail Salon սրահը հրաժարվել է փոխհատուցել պացիենտի բուժումը անորակ ծառայություն մատուցելուց հետո։ Իսկ դատարանն իր հերթին նշել է, որ ապահովագրության պայմաններով ընկերությունը պարտավոր չէ ծածկել անձնակազմի անորակ գործողությունների պատճառած վնասը։
Սրահի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել տեղի ունեցածը։
Լուսանկարը՝ կադր «Wesh TV» տեսանյութից