Life.panorama.am-ը գրում է.

 

Տարբեր երկրների բուժհաստատություններում իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ արտաքին միջավայրի վնասակար մանրէներից օրգանիզմը պաշտպանելու լավագույն միջոցը անձնական հիգիենային խստիվ հետևելն է:

Այս համատեքստում ամենարդյունավետ միջոցը, ըստ գիտնականների, առաջին հերթին ձեռքերը լվանալն է: Ինչպես հայտնի է բակտերիալ, վիրուսային և սնկային մանրէների մեծամասնությունը մարդկանց օրգանիզմում հայտնվում են հենց ձեռքերի միջոցով և ոչ թե օրինակ օդակաթիլային ճանապարհով, ինչպես որ ենթադրվում էր նախկինում:

ԱՄՆ հիվանդությունների կանխարգելման կենտրոնի մասնագետների պնդմամբ ձեռքերի պարտադիր և հաճախ լվացումը բերում է աղիքային հիվանդություներով վարակվելու հավանակության 50 տոկոս նվազման: