Esem.am-ը գրում է.
Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր աղջկա մեջ ապրում է փոքրիկ կատվիկ' իր կամակորություններով և բնավորության առանձնահատկություններով: Հաճախ դա արտահայտվում է նաև հագուստի միջոցով: Կատվային խմբին պատկանող կենդանիների պրինտերով հագուստներն ու աքսեսուարները տարածում են գտել ամբողջ աշխարհում: Հագուստի մեջ այն առաջին անգամ օգտագործել են դեռ վերածննդի դարաշրջանում, սակայն դա առավել մասսայական դարձավ միայն այն ժամանակ, երբ լեոպարդային պրինտն իր ձեռքը վերցրեց Կրիստիան Դիորը: Վերջինը դարձավ աստղ, երբ իր մոդելները բեմ բարձրացան լեոպարդային և վագրային պրինտով: Այնուհետև դրանց սկսեսին երկրպագել Մերիլին Մոնրոն, Բրիջիտ Բորդոն, Սոֆի Լորենը, Ժակլին Քեննեդին և այլ հայտնի գեղեցիկ կանայք, նրանց օրինակին հետևեցին նորաձությանը հետևող կանայք:
Այժմ այդ «մոլուցքը» հասել է նաև հայերին: Յուրաքանչուր քայլափոխի կարող ես հանդիպել «վագրիկ» աղջկա, բայց, ցավոք, համադրություններն ու հագուստի ընտրությունը հաճախ սխալ է լինում:
Սխալներից և վուլգար տեսքից խուսափելու համար, հարկավոր է տեղեկացված լինել, թե ինչի հետ կարելի է համադրել այս մեգանորաձև պրինտը:
Նախ, ամաչկոտ աղջիկներին խորհուրդ չի տրվում հագնել վագրային պրինտով հագուստ, քանզի այն ուշադրություն գրավող է և հաղորդում է ագրեսիվ կանացիություն: Այս պրինտով հագուստը ստեղծված է սեսքուալությունն ընդգծելու նպատակով: Եթե դուք այդպիսին չեք, ուրեմն այն ձեզ համար չէ, իսկ եթե, այնուամենայնիվ, հավանում եք այս պրինտը և չեք կարող անտարբեր անցնել դրա կողքով, կարող եք ընտրել ոչ թե շապիկ, այլ աքսեսուարներ' բարակ գոտի, ականջողեր, շարֆ, պայուսակ:
Շարունակությունը՝ այստեղ: