Ցանկացած եղանակի, եթե դուրս գանք զբոսնելու, կնկատենք, որ անկախ վերջին տարիներին նկատելի ոճային փոփոխությունից, հայ երիտասարդներից շատերը սև հագուստով են: Իհարկե, սա դժգոհություն է առաջացնում և´ երիտասարդների մոտ, և´ հայ ոճաբանների մոտ: Սակայն սրանից բացարձակ խուսափել հնարավոր չէ, պարզապես պետք է սովորել ճիշտ համադրել սև հագուստը:
Շատերիս պատկերացմամբ այս գույնը համադրելի է ամեն ինչի հետ, սակայն իրականում այն շատ կամակոր և բարդ գույն է: Սևի դասական համադրութուններից մեկը` սպիտակի հետ է, որն ակտուալ է բոլոր ժամանակներում և և համարվում է էլեգանտության չափանիշ:
Կարմիրի հետ համադրությունը նույնպես դասական տարբերակ է: Սակայն եթե պատրաստվում ես այս համադրությամբ գնալ մարդաշատ վայր, նկատի ունեցիր, որ բոլորի ուշադրության կենտրոնում ես լինելու:
Վարդագույնի հետ սևը կարող ես համադրել աքսեսուարներով: Օրինակ` մորեգույն կամ վարդագույն զգեստի հետ հրաշալի են համադրվում սև զուգագուլպաները, կոշիկները, կարճ բաճկոնը:
Դեղինի ու սևի համադրությունն ամենաակտուալներից մեկն է: Այն իսկապես շատ նորաձև է, բայց կրկին պետք է պատրաստ լինես բոլորի ուշադրության կենտրոնում լինելուն:
Էլեկտրիկ կապույտի հետ համադրված սև գույնը կնոջը կհաղորդի վառ և տպավորիչ տեսք: Այս համադրությամբ կարելի է գնալ ցակացած տեղ, միայն թե չբարդութավորվես, փորձիր ճիշտ մատուցել կերպարդ ու ամեն ինչ հրաշալի կլինի:
Լուսանկարների մյուս մասն այստեղ: