Life.panorama.am-ը գրում է.
Դեպրեսիան աֆեկտիվ վիճակը է, որը բնութագրվում է տրամադրության կտրուկ անկումով, բացասական հուզական ֆոնով, ֆիզիկական թուլությամբ և ընդհանուր պասիվությանը: Մի վիճակ է, երբ պառկում ես բազմոցին ու ոչինչ չես ուզում: Նման հոգեվիճակի դեպքում մարդն ունենում է ծանր, բացասական հույզեր ու ապրումներ՝ հուսահատություն, միօրինակություն, ճնշվածություն:
Կամքի ուժը, ինչ-որ բան անելու ցանկությունն ու մոտիվացիան նվազում է: Մարդն իրեն մեղավոր է համարում շրջապատում կատարվող բացասական երևույթների համար, իրեն անօգնական ու անվճռական է համարում: Դեպրեսիայում գտնվող մարդկանց հատուկ է դանդաղկոտությունը, աննախաձեռնողականությունն ու արագ հոգնելու հատկությունը:
Դեպրեսիայի ախտանիշ կարող է համարվել անքնությունը կամ, ընդհակառակը, սովորականից երկար քնելը, ախորժակի կորուստն ու քաշի նվազումը, դյուրագրգիռ վարքը, կամ անտարբերությունը: Ընդ որում՝ այս վիճակները կարող են արագորեն փոխարինել միմյանց: Դեպրեսիայի ժամանակ մարդը դառնամ է անուշադիր, իրեն անպիտան է համարում, մոռանում է նախկին ձեռքբերումներն ու հաջողությունները, հնարավոր է՝ սուիցիդալ մտքեր առաջանան: Դեպրեսիայի առավել ծանր տեսակը քրոնիկ դեպրեսիան է, որն առաջանում է ուժեղ սթրեսի, մահացու հիվանդության հայտնաբերման դեպքերում: Նման պարագայում անհրաժեշտ է մասնագիտական օգնություն:
Շարունակությունը՝ այստեղ: