Այցելությունների քանակը՝ 5
-Ինչո՞ւ չես անգլերեն սովորում. ախր, իսկապես պետքական լեզու է: Գիտե՞ս՝ որքան դռներ կբացվեն քո առաջ... Քանի՜ անգամ ենք խոսել այդ մասին:
Cosmo.am-ը գրում է.
Երբ նա ինձ ասաց, որ չի ցանկանում անգլերեն սովորել, քանի որ ես արդեն զզվեցրել եմ իրեն իմ խորհուրդներով, և դրանց պատճառով իր մոտ հակառակն անելու ցանկություն է առաջանում, ես հասկացա, որ ամեն ինչ ավելի վատ է, քան կարող էի պատկերացնել: Համաձայնիր, որ հաճախ է այդպես լինում, երբ դու ողջ հոգով ցանկանում ես օգնել ու աջակցել քեզ հարազատ մարդկանց, իսկ նրանք, բավական չէ, որ չեն ընդունում օգնությունդ, դեռ քեզ էլ ինչ-որ մեղադրանքներ են ուղղում: Սակայն ամենացավալին այն է, երբ նման իրավիճակում հայտնվում ես սիրածդ մարդու հետ:
Լա՛վ, պատմեմ սկզբից: Ես քսանյոթ տարեկան եմ, ունեմ համերաշխ ընտանիք, սիրած տղամարդ և երեք տարբեր աշխատանք: Շատերն ասում են, որ ես հաջողակ եմ, ու իմ բախտը բերել է: Գուցե և իմ բախտը բերել է, և գուցե նաև ինչ-որ տեղ հաջողակ եմ, բայց այն ամենը, ինչին ես իմ ոչ այնքան երկար կյանքում հասել եմ, եղել է իմ աշխատասիրության ու նպատակասլացության շնորհիվ:
Երկու տարի առաջ իմ կյանքում մի շատ կարևոր իրադարձություն տեղի ունեցավ. ես հանդիպեցի իմ միակին: Նախկինում ես չէի ունեցել ոչ մի լուրջ հարաբերություն, քանի որ ո՛չ ժամանակ ունեի անիմաստ ու կարճաժամկետ հարաբերությունների համար, ո՛չ էլ՝ ցանկություն:
Հավանաբար մտածեցիք, թե չոր, անզգա մեկն եմ, որի սրտի փոխարեն հաշվիչ է աշխատում: Իրականում ես շատ զգացմունքային, երբեմն անսահման թույլ աղջիկ եմ: Երբ հանդիպեցի Նրան, ամեն բան մղվեց երկրորդ պլան: Իհարկե, շարունակում էի աշխատել ու առաջ գնալ, բայց արդեն բոլոր հարցերում հաշվի էի առնում նրա կարծիքը: Մեր հարաբերություններում կարծես թե ամեն ինչ լավ էր, բայց միայն առաջին հայացքից. կար ինչ-որ բան, որը խանգարում էր մեզ: Իմ նպատակներն անհամեմատ ավելի հեռուն էին ուղղված, նրա ցանկություններն, ընդհակառակը, ավելի սահմանափակ էին: Եվ նրան չափազանց մտահոգում էր այն փաստը, որ ես իրենից շատ էի վաստակում:
Մեզ մոտ լուրջ խնդիրներ էին սկսվել: Ես զգում էի, որ նա ճնշված է և զգում էի, որ ճնշում եմ ես: Քանի դեռ ամեն ինչ շատ չէր խորացել, դիմեցի հոգեբանիս օգնությանը:
-Դուք ունեք մի քանի խնդիր, որոնք կարող են լուրջ վտանգ ներկայացնել ձեր հարաբերությունների համար: Նախ՝ շատ ծեծված սոցիալական-հասարակական կարծրատիպը. ցանկացած, թեկուզ ամենաառաջադեմ հասարակությունը տղամարդուց ակնկալում է մեծ հաջողություններ ու առաջընթացի ձգտում, իսկ կնոջը հատկացնում է երկրորդական դերեր: Քո դեպքում մենք ունենք հակառակ պատկերը, երբ կինն առաջին պլանում է, տղամարդը՝ երկրորդ: Շատ քիչ տղամարդիկ կհամաձայնեն ապրել նման պայմաններում: Մի՛ մոռացիր, որ մարդը սոցիալական էակ է և չի կարող ապրել հասարակությունից դուրս, իսկ տվյալ պարագայում քո զուգընկերը, փաստորեն, դուրս է մնում իր նմանների շրջանակից, քանի որ չի համապատասխանում ընդունված նորմերին:
-Բայց ես ավելի քան վստահ եմ, որ այդ ժամանակներն անցել են: Ես հավատում եմ, որ կինն ու տղամարդն իսկապես կարող են հավասար լինել:
-Այո՛, բայց դուք հավասար չեք, չէ՞: Եվ, բացի այդ, անգամ ամենաբարի ցանկությունները կարող են անարդյունք լինել, եթե դիմացինը նույն կերպ չի մտածում: Մի՛ մոռացիր, որ երջանկության մասին ամեն մեկն իր պատկերացումներն ունի, և պարտադիր չէ, որ քո իդեալական կյանքն ու կարիերան նրա համար էլ երանության գագաթնակետը լինեն: Եվ հիշիր, որ ամեն ինչ իր ժամանակն ու պայմաններն ունի, և որքան ձգտես արագացնել իրադարձությունների ընթացքը, այնքան դուք հետ կգնաք ձեր հարաբերություններում:
Շարունակությունը` այստեղ: