Դերասան Դավիթ Սեխպեյանն ու կինը' Նարինե Պողոսյանը, արդեն չորս ամիս է, ինչ գտնվում են ԱՄՆ-ում, որտեղ սկսել են ծավալել նաև մասնագիտական գործունեություն: Դավիթը խաղում է ներկայացումներում, Նարինեն ներկայացումներից մեկի ռեժիսորի օգնականն է, նաև աշխատում է իր առաջին մասնագիտությամբ' որպես մանկական հոգեբան:
Դավիթն արդեն ընդունվել է ամերիկյան քոլեջներից մեկը' LACC-ն, որտեղ սովորում է դերասանի վարպետություն, երաժշտական բաժնում կիթառի դասընթացների է գնում, խորացնում է անգլերենի իմացությունը, սակայն, նրա խոսքերով, դա չի նշանակում, որ այլևս չի վերադառնալու Հայաստան: Դերասանն արդեն կարոտել է հայրենիքը: Հետագայում Դավիթն այնտեղ բարձրագույն կրթություն ստանալու ցանկություն էլ ունի. «Անպայման ընդունվելու եմ ակադեմիա' իմ մասնագիտությամբ' որպես դերասան և ավարտեմ»:
Դերասանն այժմ զբաղված է “Everything for sale” ներկայացման մեջ, որի բեմադրիչը դերասան Ալեքսանդր Խաչատրյանն է: 2 գործողությամբ կատակերգության մեջ խաղում են Ալեքսանդր Խաչատրյանը, Ալիս Կապլանջյանը, Ալլա Թումանյանը, Մարինե Մինասյանը, Հասմիկ Մուսայելյանը, Դավիթ Սխպեյանը: Ըստ Դավթի' իր համար շատ մեծ պատիվ է խաղալ դերասանական այս կազմի հետ:
Շարունակությունը՝ այստեղ: