Հայտնի մարդկանց անձնական կյանքը մշտապես հասարակության հետաքրքրության կիզակետում է: Այդ հետաքրքրությունն առավել մեծանում է ամուսնությունների, ընտանիքի համալրման լուրերի դեպքում:
Դերասան, հաղորդավար Դավիթ Սեխպեյանի դեկտեմբերին կայացած անակնկալ ամուսնությունը մեծ հետաքրքրություն առաջացրեց հասարակության շրջանում: Այժմ էլ նրա երկրպագուները հետաքրքրված են' արդյոք Դավիթն ու կինը' Նարինեն, սպասում են իրենց առաջնեկին:

Դերասանը, ով չի սիրում իր անձնական կյանքն օգտագործել որպես PR գործիք, չի ցանկանում խոսել անձնական թեմաներով' դրանք համարելով նեղ ընտանեկան: «Բալիկի դեռ չենք սպասում: Ես չեմ ուզում խոսել անձնական հարցերի մասին, դա նեղ ընտանեկան հարց է: Երբ բալիկի սպասենք, հասարակությունը կիմանա այդ մասին»,- ասաց դերասանը: