ESem.am-ի ընթերցողները տեղյակ են, որ Հանրային հեռուստաընկերությունը նկարահանում է բազմասերիանոց նոր ֆիլմ' բաղկացած 16 մասից: «Փրկագին» աշխատանքային վերնագրով ֆիլմում Աշոտ Տեր-Մաթևոսյանը մարմնավորում է ոստիկանի, իսկ նրա խաղընկերուհին դերասանուհի Նարինե Պետրոսյանն է:


«Ֆիլմը մի հետաքննության մասին է, որին զուգահեռ ներկայացված է նաև գլխավոր հերոսի' ոստիկանի անձնական կյանքը: Ես էլ դրա մի մասն եմ: Հետաքննության շնորհիվ վերականգնվում են մեր երբեմնի հարաբերությունները,- ասաց Նարինեն և հավելեց,- չեմ կարող ասել, թե կերպարս գլխավոր է, որովհետև ֆիլմի առաջին պլանում հետաքննությունն է, սակայն այն ինձ դուր եկավ և ընդունեցի առաջարկը»:
Ֆիլմի նկարահանումների մի մասն արդեն կայացել է, սակայն դրանք դեռ չեն ավարտվել, նկարահանումները կտևեն մոտ մեկ ամիս:

 

Շարունակությունը` այստեղ: