Life.panorama.am-ը գրում է.

 

Օրերս ռուսական էստրադայի հայտնի ներկայացուցիչ Լեոնիդ Ագուտինը համացանցում հրապարակել է իր դստրերի' 16-ամյա Պոլինայի և 15-ամյա Ելիզավետայի լուսանկարները:

Ագուտինը հայտնել է, որ ինքը շատ ուրախ է իր դուստրերի հետ ժամանակ անցկացնելու համար, քանի որ նրանք ապրում են առանձին, Ագուտինը Ռուսաստանում, իսկ Պոլինան' Ֆրանսիայում:

Նշենք, որ Պոլինան Ագուտինի դուստրն է առաջին կնոջից' բալետի պարուհի Մարիա Վորոբյովայից, իսկ Անժելիկա Վարումի և Ագուտինի 15-ամյա դուստր Ելիզավետան ապրում է Մայամիում' տատիկի և պապիկի հետ:

Աստղային զույգի կրտսեր դուստրը հետաքրքրված է երաժշտությամբ, սակայն մի տարբերությամբ, որ նա հետաքրքրված է ոչ թե փոփ երաժշտությամբ, այլ ծանր ռոքով: