Դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Հրաչյա Հարությունյանն այսօր նշում է ծննդյան օրը։
Դերասանին ջերմ շնորհավորել է նրա դուստրը՝ երգչուհի Սիրուշոն։ Նա հայրիկի հետ համատեղ լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում նշել է, որ հպարտ է լինել նրա դուստրը։ «Հպարտ եմ լինել քո դուստրը։ Ծնունդդ շնորհավոր, պապ»,- գրել է Սիրուշոն՝ օգտագործելով «պապայի աղջիկը» հեշթեգը։