Համաձայն նոր հետազոտության տվյալների' շատ ընտանիքներ, որտեղ կան աուտիկ կամ այլ զարգացող հիվանդություններ ունեցող երեխաներ, դիմում են լրացուցիչ կամ այլընտրանքային բուժման մեթոդների:

 

Կալիֆորնիայում կատարված հարցումներից պարզվել է, որ աուտիստիկ սպեկտրի խանգարում (ASD) կամ այլ զարգացող հաշմանդամություն (DD) ունեցող երեխաների ընտանիքների մեկ երրորդը դիմում է այլընտրանքային բուժմանը' օգտագործելով բիոակտիվ սննդային հավելումներ կամ այլ անվնաս միջոցներ:

 

"Լրացուցիչ կամ այլընտրանքային բուժումը լայն տարածում ունի մարդկանց մեջ, բայց առավել տարածված է հատկապես այն ընտանիքներում, որտեղ կան աուտիկ երեխաներ",- ասում է դոկտոր Կալիֆորնիայի համալսարանի մանկաբույժ Քեթլին Անգուսցիրին:

 

ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի սահմանմամբ' ASD-ն զարգացող հաշմանդամության տեսակ է, որը ստեղծում է տարբեր սոցիալական, կոմունիկատիվ և վարքային խնդիրներ: 88 երեխաներից մեկն ունի աուտիզմի սպեկտրի խանգարում (ASD):

 

Թեև այս ախտանշանները բուժվում են դեղերի և թերապիաների միջոցով, սակայն աուտիզմի կոնկրետ բուժում չկա: Եվ ոչ բոլոր երեխաների մոտ է դիտվում առողջության կտրուկ բարելավում ավանդական թերապիաների արդյունքում:

ASD բուժումները պահանջում են շարունակական հետևողականություն և չեն թողնում կողմնակի հետևանքներ, ինչպիսիք են' անքնությունը, անհանգստությունը կամ ստամոքսի խանգարումը: Այդ իսկ պատճառով, աուտիզմով հիվանդ երեխաների ծնողները կարող են դիմել այլընտրանքային բուժման եղանակներին:

"Մենք կցանկանայինք, որ ավելի հաճախ քննարկումներ լինեին ընտանիքների և բժիշկների միջև" -ասում է դոկտոր Քեթլինը:

 

Նրա թիմի փորձնական ուսումնասիրությունները կատարվել են աուտիզմի սպեկտրի խանգարում (ASD) ունեցող 578 երեխաների և զարգացող այլ հաշմանդամություն (DD) ունեցող 125 երեխաների մոտ: Բոլոր երեխաները 2-5 տարեկան են եղել և բոլորն էլ Կալիֆորնիայում ծնված:

 

Նրանք բացահայտել են, որ ավանդական բուժում ստանալն ավելի հավանական է ASD ունեցող երեխաների համար, որովհետև DD ունեցողների համար բուժման շատ քիչ ստանդարտներ կան, այնինչ, աուտիզմով հիվանդները պարտադիր պետք է ինտենսիվ կուրսեր անցնեն:

Ամենտարածված այլընտրանքային միջոցներից մեկը, ինչպես նշվեց, սննդային հավելումներն են, հատուկ սննդակարգը' այդ թվում առանց գլյուտեինի դիետան: Հետազոտողները պարզել են նաև, որ ASD ունեցող երեխաների 9%-ը օգտագործում է ինվազիվ, չարտոնագրված և ոչ անվտանգ միջոցներ: Սրանք ներառում են հակասնկային դեղեր, վիտամինի ներարկումներ և այլն:

 

Իսկ ահա DD-ով տառապող երեխաներին բուժել են անվտանգ եղանակով: "Դա մեր հետազոտության ամենահուսադրող արդյունք էր",-ասում է դոկտոր Քեթլինը:

Նրանք նաև մի փաստ են արձանագրել. այն երեխաները, ում ծնողները կրթություն ունեն, մեծ մասամբ ստանում են լրացուցիչ և այլընտրանքային բուժում'ի տարբերություն նրանց, ում ծնողները կրթություն չեն ստացել:

"Նրանք ունեն ավելի շատ ռեսուրսներ, ժամանակ և ավելի շատ հնարավորություն' համացանցում անցկացնելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար" – նշում է դոկտոր Քեթլինը: