Tert.am-ը գրում է.
YouTube վիդեոհոստինգը տարբերակ է մշակում 10 տարեկանից փոքր օգտատերերի համար և բանակցություններ է վարում օպերատորների հետ, այս մասին հայտնում է segodnya.ua-ն։
Նախագծի նպատակն է ստեղծել մի կայք, որին կարող են վստահել ծնողները անվտանգության առումով։
Նախագծողների կարծիքով, YouTube-ի «մանկական» տարբերակը չի պարունակի տեսահոլովակներ և մեկնաբանություններ, որոնք անընդունելի են երեխաների համար։
«Մանկական» YouTube-ի աշխատանքի սկզբունքները դեռ քննարկման փուլում են։ Հավանաբար, այն սահմանափակ հասանելիություն կունենա՝ ալիքի կամ հատուկ հավելվածների միջոցով։