Թվում է' դժվար է լինել հաջողակ և՛ կարիերայում, և՛ ընտանիքում, բայց սա մեր զրուցակցի համար չէ: Ընտանիքում կարևորելով սերը, իսկ գործում' աշխատասիրությունը, դերասանուհի Նարինե Պետրոսյանը հաջողակ է երկուսում էլ: Ո՞րն է դերասանուհու հաջողության գաղտնիքը, բացահայտել ենք այս հարցազրույցում:)
- Հաջողակ դերասանուհի Նարինե Պետրոսյանը ինչպիսի՞ն է առօրյայում և ընտանիքում:
- Չէի ասի, որ իդեալական եմ ամեն հարցում: Փորձում եմ ամեն բան համատեղել:
- Եթե Ձեր առջև ընտրություն լիներ' կա՛մ կարիերա, կա՛մ անձնական կյանք, ո՞րը կընտրեիք:
- Կարծում եմ' բոլորի համար էլ պարզ է, թե որը կընտրեմ: Որոշ ժամանակ առաջ կարիերաս մի կողմ էի դրել ու առաջնայինն ինձ համար ընտանիքս էր: Բայց այժմ երեխաներս ավելի մեծ են ու, կարելի է ասել, ավելի հանգիստ եմ զբաղվում իմ գործով: Այն ժամանակ էլ զբաղվում էի աշխատանքով, սակայն ընտանիք կազմելուց հետո ամեն բան երկրորդ պլան անցավ:
- Հե՞շտ է հայտնի մարդ լինելը:
- Չէի ասի, թե հայտնի մարդ լինելու մեջ ինչ-որ արտառոց բան կա: Կարծում' դա պարտականություն չէ:
- Շատ դերասաններ չեն համաձայնում նկարահանվել սերիալներում և այն ցածրակարգ են համարում: Ի՞նչ կասեք այս մասին:
- Կարելի է աշխատել թատրոնում ու խաղալ վատ ներկայացման մեջ. դա ավելի վատ է, քան լինել սերիալում և լավ սերիալում: Կարևորը, թե ինչ սերիալ է ու ովքեր են խաղընկերներդ, թե ինչպես ես դու դա անում: Եթե դերասանն իր աշխատանքն անկեղծ է անում, կապ չունի, թե որտեղ է անում դա:
Շարունակությունը՝ այստեղ: