Չեն դադարում շրջանառվել լուրերն այն մասին, թե հումորային դերասանուհի Զառա Սահակյանը խնդիրների պատճառով է հեռացել Արմենիա TV-ից և դարձյալ միացել է «Vitamin» ակումբին, իսկ ահա բոլորովին վերջերս դերասանուհին հանդես եկավ «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Խոպանի տեսություն» սիտքոմում և կարծիքներ առաջացան, թե Զառային «Vitamin» ակումբում այլևս չենք տեսնի: Այս և այլ հարցերի շուրջ Life.panorama.am-ը զրուցել է դերասանուհու հետ:

 

«Մի բուռ հայ ենք ու բոլորն էլ իմ ընկերներն են: Պարզապես հանգամանքների բերումով ես կարող եմ փոխել իմ աշխատանքը: Նախ՝ ասեմ, որ մշտապես բեմից հումոր ու դերասանական խաղ ներկայացնելով ինձ պարզապես հետաքրքիր էր փորձ կատարել սիտքոմային ձևաչափում և ես համաձայնեցի նկարահանվել «Yere 1» նախագծում, իսկ դրա ավարտից հետո իմ՝ «Արմենիա TV»-ից հեռանալը պարզապես այլ առաջարկ ստանալու արդյունք էր, և ես ոչ մեկի հետ չեմ վիճել, ավելին ասեմ, ես ոչ մեկի հետ վատ հարաբերությունների մեջ չեմ:

 

Անգամ որևէ խմբի հետ աշխատելու ընթացքում այլ առաջարկներ ստանալիս ես քննարկում եմ հենց նրանց հետ, ում հետ այդ պահին աշխատում եմ, ինձ հետաքրքիր է կարծիքներ լսել»,-պատմեց Զառան ու հավելեց, որ շարունակելու է խաղալ նաև «Vitamin»  ակումբում: Խոսելով հեռուստատեսությունների հոնորարների տարբերությունից՝ Զառան նշեց. «Անկեղծ ասաց, հոնորարների քննարկումներով միայն ամուսինս է զբաղվում, ես փորձում եմ այդ թեմաներից հնարավորինս ինձ հեռու պահել»:

 

Շարունակությունը` այստեղ: