Comedy Woman-ի ամենաճանաչելի դեմքերից մեկը՝ Եկատերինա Վարնավան, երկրպագուներին կրկին ցնցել է նոր կերպարով։ Այս անգամ դերասանուհին լսարանին ներկայացել է «տղայական» սանրվածքով եւ սեւ գույնի մազերով։
Արտիստը լուսանկար է հրապարակել Instagram-ում, որում մերկ է նվազագույնը մինչեւ գոտկատեղի հատվածը, իսկ կուրծքը ծածկել է ձեռքով։ «Ես հաստատ կտրելու եմ մազերս։ Պատասխանատու եմ։ Չեմ սպառնում»,- լուսանկարը հանելուկային ոճով մակագրել է նա։
Աստղի գործընկերներն արձագանքել են նրա պրովոկացիոն կերպարին։ «Վաղուց ժամանակն է»,- գրել է երաժիշտ Սերգեյ Լազարեւը։ «Որքան է սազում քեզ։ Ես եւս կկտրեմ մազերս»,- հայտարարել է երգչուհի Նատալյա Պոդոլսկայան։
Անհասկանալի է՝ արդյոք նա իսկապես կտրել է մազերը, թե վարսահարդարը կարողացել է այդքան հմտորեն դրանք թաքցնել կեղծամի տակ։