«Հատուկ բաժին» ֆիլմաշարում քննիչ Մարիին մարմնավորելուց հետո Նարինե Պետրոսյանը առաջարկ է ստացել հանդես գալ մեկ այլ հեռուստանախագծում, որը շուտով կցուցադրվի կրկին Առաջին ալիքի եթերում: Դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ 16 մասից բաղկացած «Փրկագին» դետեկտիվի նկարահանման աշխատանքներն ավարտվել են մեկ ամիս առաջ:
Նարինե Պետրոսյանը
«Հերոսուհիս` Լառան, բռնության զոհ է դառնում: Այլանդակված և սպիով պատված դեմքի պատճառով մեկուսանում է հասարակությունից, խուսափում որևէ շփումից: Հետագայում, իհարկե, իր մեջ ուժ գտնելով` նա սկսում է քայլեր ձեռնարկել…»,- նոր դերի մասին պատմել է Նարինեն: Նա նաև տեղեկացրել է, որ ֆիլմաշարում իր հետ նկարահանվել են դերասաններ Աշոտ Տեր-Մաթևոսյանը, Սամվել Թոփալյանը, Մարջան Ավետիսյանը և ուրիշներ: