Շատ դերասան-դերասանուհիների համար թատրոնը յուրահատուկ հարթակ, յուրահատուկ փորձություն է դեպի կինո, դեպի էկրան: Բոլորը կոփվում են թատրոնում, դառնում փորձառու, վարպետանում, ապա ելնում հաջորդ աստիճանը' դուրս գալով եթեր:
Մերօրյա զանազան սերիալներն ու դրանց անթիվ սերիաները թույլ են տալիս դերասաններին վաստակել, ճանաչում ձեռք բերել: Սիրված և ճանաչված դերասանուհի Անի Պետրոյանն այս առումով ևս բացառություն չէ. «Ինձ համար ամեն ինչ սկսվեց թատրոնից: 19 տարեկանում ընդունվեցի թատերական ինստիտուտ, իսկ արդեն 20 տարեկանից աշխատել եմ Սունդուկյանի անվան թատրոնում: Առաջին անգամ կինոյում նկարահանվել եմ 23 տարեկանում»:
Շարունակությունը` այստեղ: