Armstar.am-ը գրում է.

 

Փոփ-արքայի ամենակրտսեր որդին՝ Բլանկետը, ստեղծել է տարօրինակ սյուժեով մուլտֆիլմ. որդին, ով դարձել է իր հոր սպանության ականատեսը, վրեժ է լուծում նրա համար: «Նրանք սպանեցին նրա հորը, իսկ հիմա նրա որդին վրեժխնդիր կլինի: Սպանիր բոլորին»,- ասվում է մուլտֆիլմում:

Բլանկետի ստեղծագործության կարճ տարբերակն արդեն հասանելի է համացանցում և դարձել է Պրինս Մայքլ Ջեքսոն 2-րդի (Բլանկետի երկրորդ անունն է) հոգեկան առողջության մտահոգությունների առարկա: Ի դեպ, վերջերս, Մայքլի 15-ամյա դուստրը՝ Պերիսը, կտրել էր երակները և ընդունել էր դեղորայքի մեծ չափաբաժին: Աղջնակը հայտնել էր, որ դա կապ ունի իր հոր մահվան տարելիցի հետ: