Այս Ամանորը յուրահատուկ է երգիչ Արմոյի համար. նա առաջին տարին է ամուսնացած տղամարդու կարգավիճակով դիմավորելու Նոր տարին:

ESem.am-ի հետ զրույցում Արմոն ցավով նշեց, որ Ամանորը կնոջ' Անիի հետ չի դիմավորելու, քանի որ աշխատանքի բերումով տանը չի լինելու: «Ցավոք սրտի, գիշերը տանը չեմ լինելու: Ես կցանկանայի, որ այդ գործերը չլինեին, տանը լինեի' իմ նորաստեղծ ընտանիքի հետ, սակայն գործերը շատ են ու ամբողջ գիշեր պետք է աշխատեմ,-ասաց երգիչը և հավելեց, որ տոնական մյուս օրերին կնոջ հետ գնալու է քաղաքից դուրս: -Հաջորդ օրերը կանցկացնեմ կնոջս հետ: Քաղաքից քիչ հեռու, որևէ հանգիստ տեղ կգնանք, որտեղ շատ ձյուն կա: Դեռ հստակ չենք որոշել, թե կոնկրետ ուր կգնանք, տեսնենք' այդ օրերին որտեղ շատ ձյուն կլինի»:

Զույգը վաղուց զարդարել է տոնածառը: «Հիմնականում ես ու կինս ենք զարդարել: Մեզ երեխա էինք զգում»,- ասաց երգիչը՝ նշելով, որ կիսով չափ որոշել է, թե կնոջ համար ինչ նվեր է պատրաստելու: Երգչի փոխանցմամբ' շատ գոհ է ընթացիկ' Օձի տարուց և շնորհակալ է Աստծուն իր բոլոր հաջողությունների և ձեռքբերումների համար: Նա հուսով է, որ գալիք տարում էլ ամեն բան լավ կլինի. «Ձիու տարում բոլորին շատ-շատ սեր եմ մաղթում»:

 

Զրուցեց Քրիստինե Պողոսյանը