Ամանորին հաշված օրեր են մնացել, տոնական տրամադրությունը տիրում է ամենուր, բայց յուրաքանչյուրն իր ավանդույթներով եւ տարբերակներով է նախապատրաստվում տոներին: Life.panorama.am-ը նախատոնական զրույց է ունեցել դերասանուհի Լիկա Սալմանյանի հետ ու տեղեկացել ոչ միայն նրա տոնական հետաքրքրությունների, այլեւ 2017-ից սպասելիքների մասին:
Լիկա, արդեն իսկ ամեն քայլափոխի տոնական տրամադրություն է տիրում, հետաքրքիր է` դո՞ւք էլ եք արդեն պատրաստվում տոներին:
- Սիրում եմ նախատոնական եռուզեռը, սակայն դեռ չեմ հասցրել պատրաստվել, քանի որ աշխատանքային գրաֆիկս շատ խիտ է:
Մեզնից թերեւս յուրաքանչյուրը ունի ավանդույթներ, որոնք չենք խախտում ամեն տարի,Ձեր ընտանիքում կա՞ն նման ավանդույթներ:
- Ամանորի հետ կապված ավանդույթը թերեւս ողջ ընտանիքով տանը լինելն է: Մենք մեր տան բոլոր անդամներով պարտադիր Նոր տավա գիշերը միասին ենք տոնում, ընդ որում ժամը 12:00-ին պարտադիր տանն ենք լինում: Ամեն դեպքում միշտ այդպես է եղել:
Արդեն իսկ ծրագրեր ունե՞ք, թե ինչպես եք անցկացնելու տոնական օրերը: Ում հետ ու ինչ միջավայրում:
- Ինչպես նշեցի` Նոր տարվա գիշերը կանցկացնեմ տանը` ընտանիքիս հետ միասին, սակայն հետո նախատեսում եմ անցկացնել երկրից դուրս, սակայն վայրի հարցում դեռեւս երկմտում եմ, հստակ չեմ որոշել:
Լիկա, տոների ամենահաճելի մասը թերեւս նվերներն են. ի՞նչ նվերներ եք սիրում ստանալ ու նվիրել, նաեւ ո՞ւմ նվերի հարցում եք ամենաշատը անհանգստանում:
- Նվերն ինքն իրենով արդեն իսկ հաճելի երեւույթ է, ու կարեւոր չէ` ներսում ինչ է: Սիրում եմ եւ ստանալ, եւ նվիրել: Հատուկ չնշեմ, թե ում նվերի հարցում եմ շատ երկմտում, քանի որ այն մարդկանց, ում համար նվեր եմ պատրաստում, տրամադրվում եմ ողջ սրտով: Ի դեպ` սիրում եմ մարդկանց իրենց համար պետքական նվերներ ընտրել:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: