Սերիալային դերասանուհի Լիկա Սալմանյանը, ամենայն հավանակությամբ, Նոր տարին Հայաստանից հեռու կդիմավորի:
ESem.am-ի հետ զրույցում Լիկան ասաց, որ մեկնելու է Ուկրաինա՝ մայրիկի մոտ: «Չեմ ուզում այս տարի տոները Հայաստանում նշել: Հոգնել եմ այստեղի տոնական միապաղաղ օրերից, հայկական ավանդական Ամանորից: Բացի այդ՝ ուզում եմ մայրիկիս հետ լինել»,- նշեց սերիալային դերասանուհին ու պատասխանեց ESem.am-ի Ամանորյա հարցերին:
Սիրում եմ Ամանորը, որովհետև ամեն ինչ նոր էջից ենք սկսում:
Չեմ սիրում Ամանորը, որովհետև սիրում եմ :)
Ամանորի գիշերն առաջինը շնորհավորում եմ ընտանիքիս անդամներին:
Տարվա մեջ միակ անգամն է, որ հանդիպում եմ… չկան այդպիսի մարդիկ:
Նոր տարվա գիշերը ընտանիքիս հետ տանն եմ նշում:
Նոր տարին ինձ համար մաքրության և պարզության տոն է:
Ամանորին միշտ երազանք եմ պահում:
Ձմեռ պապիկից… չեմ հավատում Ձմեռ պապիկների գոյությանը:
Ամանորյա սեղանը ինձ համար երկրորդական է, երբեք կարևորություն չեմ տալիս:
Ամանորը վերջանում է Հին Նոր տարվա օրը՝ հունվարի 13-ին:
Սուրբ Ծննդյան տոնն ինձ համար շատ կարևոր օր է:
Ամանորյա նախապատրաստական աշխատանքների ժամանակ աղցաններն եմ պատրաստում:
2014 թվականն ինձ համար բուռն աշխատանքային տարի էր:
2015 թվականից ակնկալում եմ, որ լավ տարի կլինի:
Լուսանկարները՝ Սրապիոն Գևորգյանի
Ներկայացրեց Մերի Պողոսյանը