Life.panorama.am-ը գրում է.

 

Ալեսանդրա Ամբրոսոն «Victoria's Secret»-ի ամենագեղեցիկ և սեքսուալ «հրեշտակներից» է: Հայտնի է, որ այս աղջիկը չի կարող ապրել առանց մարմնամարզության: Նշենք, որ նրա «վայրի» գեղեցկությունը ուղղակիորեն կապված է նրա ծննդավայրի՝ Բրազիլիայի հետ:

Ալեսանդրան նշում է, որ միայն «առողջ սննդից» է օգտվում և ամեն օր մարզասրահ է հաճախում: Սեքսուալ Ալեքսանդրան նշում է նաև, որ չի կարող պատկերացնել իր օրն առանց մրգերի, բանջարեղենի, ապուրների և աղցանների: «Թարմ և որակյալ սնունդն օգնում է պահպանել մաշկը հատկապես շոգ եղանակին»,- ասում է մոդելը:

Ալեքսանդրան նշում է, որ ուտում է այն ինչ ուզում է, սակայն քիչ չափաքանակով: Ի դեպ, մոդելի ամենասիրելի ուտելիքը սև շոկոլադն է: Մոդելը նաև նշում է, որ օգտվում է թայվանյան և ճապոնական խոհանոցներից:

Հատկանշական է, որ գեղեցկուհի մոդելը չի հրաժարվում բրազիլական կոկտեյլից, որն ընդունում է լողափում: Սակայն նա պնում է, որ իր մարմնի բարեկազմությունը պահպանում է մարզասրահ հաճախելով: