Ուզո՞ւմ եք լինել գեղեցիկ' եղեք: Ladynews.am-ը ներկայացնում է մի քանի կանոն' ավելի բարետես երևալու համար:
1.Ամենագլխավորը խնամված տեսքն է: Գեղատես կինը պետք է մշտապես խնամված և կոկիկ տեսք ունենա, դրամ ծախսի անթերի տեսք ունենալու համար: Դա հրաշալի կնայվի կողքից ու կբարձրացնի ինքնագնահատականը:
2.Հետևեք Ձեր կեցվածքին, երբեք կուչ եկած չքայլեք, աշխատեք՝ մեջքը մշտապես ուղիղ լինի:
3.Ձեր քայլվածքը' Ձեր այցեքարտն է: Ճիշտ քայլվածքի դեպքում պետք է շարժել միայն ոտքերը, ոչ երբեք գլուխը, ձեռքերը, իրանը:
4. Շարժումները: Հիշեք՝ շարժումները պետք է լինեն չափավոր: Եթե ուզում եք արտահայտել Ձեր համաձայնությունը բավական է՝ գլխով անեք: Նույնը վերաբերում է նաև ձեռքերին, եթե խոսելիս օգտագործում եք ձեռքերը, ապա աշխատեք չափը չանցնել:
5. Դիմահարդարումը պետք է լինի չեզոք, չլինի վուլգար ու «աչքի ընկնող»: Պերճաշուք կինը երբեք չպետք է շրջապատի ուշադրությունը գրավի վառ դիմահարդարմամբ:
6.Էլեգանտ կնոջ արտաքին տեսքը պետք է համապատասխանի իր տարիքին, հատուկ իրադարձություններին և միջոցառումներին:
7. Չարժե խառնել երեքից ավելի գույներ մեկ ոճում: Թվում է՝ դասական կանոն է, բայց հիմա շատ ավելի արդիական է համադրել անհամատեղելին: