Բալետի հայտնի պարուհի Անաստասիա Վոլոչկովան Ինստագրամի իր էջում տեղադրել է լուսանկար, որն արվել է «Истина где-то рядом» հաղորդման նկարահանումների ժամանակ: «Ո՞վ է կողոպտել իմ տունը: Որոշել եմ դիմել էքստրասենսներին: Հենց հիմա' «Առաջին ալիքի» եթերում»,- ահա այսպես է լուսանկարը մակագրել Վոլոչկովան:
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին, երբ պարուհին տանը չի եղել, թալանել էին նրա բնակարանը և ծեծի ենթարկել սպասուհուն: Ոստիկանությունը դեռևս չի հայտնաբերել հանցագործներին: