Tert.am-ը գրում է.
Հայտնի ամերիկացի հաղորդավարուհի Օփրա Ուինֆրին պատմել է, թե ինչու երեխաներ չունի, գրում է «Комсомольская правда»-ն։
«Եթե ես երեխաներ ունենայի, նրանք ինձ կատեին։ Իմ կյանքում կան բաներ, որոնք կարող են ցավ պատճառել, նրանք կտուժեին դրանից»,- ասել է հաղորդավարուհին։
Միևնույն ժամանակ 59-ամյա Օփրան խոստովանել է, որ, ի տարբերություն այլ կանանց, երբեք չի երազել երեխաների մասին։
«Իմ ընկերուհի Գեյլն արդեն 7-րդ դասարանում գիտեր, թե ինչպես է անվանակոչելու իր երեխաներին։ Այդ ժամանակ իմ երազանքներում ես ինձ Մարտին Լյութեր Քինգ էի տեսնում»,- նշել է մոլորակի ամենաազդեցիկ կանանցից մեկը։
Շարունակությունը` այստեղ: