Փերիս Հիլթոնի մայրն անկեղծորեն պատմել է, թե ինչու իր դուստրը երեխաներ չունի։ Այդ մասին նա պատմել է E Online-ին:
Փերիս Հիլթոնի և Քարթեր Ռեյմի հարսանիքից մեկ տարի անց նրա մայրը՝ Քեթի Հիլթոնը, հարցազրույց է տվել, որտեղ պատմել է նորապսակների և ընտանիք կազմելու նրանց ճանապարհի մասին։ 63-ամյա Քեթիի խոսքով՝ իր դուստր Փերիսը «հուսահատորեն ցանկանում է մայրանալ», սակայն հղիանալու բոլոր փորձերը մինչ այժմ անհաջող են եղել։
«Փերիսն ու Քարթերը շատ երջանիկ են: Նրանք նշել են իրենց ամուսնության առաջին տարեդարձը և շատ են ուզում երեխաներ ունենալ։ Փերիսը շատ է փորձում, բայց չի ստացվում։ Դա կոտրում է իմ սիրտը», - լրագրողների հետ կիսվել է նրա մայրը:
Քեթի Հիլթոնը հավելել է, որ իր դստերը խորհուրդ է տվել «ուղղակի հանգստանալ», քանի որ շատերի համար դժվար է հղիանալ։
Իր հարցազրույցներում Փերիսն ասել է, որ ցանկանում է երկու-երեք երեխա ունենալ, և հանուն իր երազանքի՝ պատրաստ է դիմել հատուկ պրոցեդուրայի։