Որքան շատ է կինը շեշտը դնում երկար շքեղ մազերի վրա, այնքան ավելի զգայուն և սեքսուալ է: Որքան ազատ ու անփույթ են մազերը, այնքան ավելի ռոմանտիկ է կինը, իսկ որքան ուղիղ ու կարճ են մազերը, այնքան կինն անկախ ու ինքնուրույն է:
Երկար արձակված մազերը փաստում են նրա մասին, որ կինը սեքսուալ առումով ակտիվ է, հակված է ռիսկի, ունի կամային բնավորություն և կյանքի հստակ նպատակներ:
Հարդարված մազերը խոսում են ինքնավստահության մասին, այն մասին, որ կինը գիտի իր արժեքն ու չի ձգտում էժանագին քայլերի:
Երկար ալիքավոր մազերը խոսում են անմիջականության մասին և այն մասին, որ կինը նրբագեղ ու ստեղծագործ անհատ է: Ռոմանտիկան և սեքսը մեծ դեր են խաղում նման կնոջ կյանքում:
Երկար ուղիղ մազերը խոսում են կանացիության և զսպվածության մասին: Նման կանայք նախընտրում են ամեն ինչի դասականն ու էլեգանտը:
Գանգրացված մազերը խոսում են այն մասին, որ կինը դեմ չէ թեթև սիրախաղի:
Հազվադեպ և կարճ մազեր ունեն հավասարակշռված կանայք, ովքեր խելացի են և շատ կամային:
Երկար կառե ունեն ամեն ինչում ներդաշնակ կանայք: Նրանք կանացի են, հանգիստ, խելացի:
Կարճ կառեն խոսում է ճաշակի և էլեգանտության մասին: Նման կանայք սիրում են կարգուկանոն և սկսած գործն ավարտին են հասցնում: Մի փոքր փառասեր են:
Այն կանայք, ովքեր նախընտրում են հարթ, հավաքված մազեր, որպես կանոն խստապահանջ են իրենց և մյուսների հանդեպ:
Երկար ու խիտ մազերը փաստում են կնոջ կամային բնավորության մասին, բայց նման կանայք հոգու խորքում շատ ռոմանտիկ են և նուրբ հոգի ունեն:
Մազափունջ հիմնականում կրում են ամաչկոտ ու համեստ կանայք: Նրանք տարբերվում են անվստահությամբ: Մազափունջը խոսում է նրա մասին, որ կինն ամեն կերպ ցանկանում է հեռու մնալ խնդիրներից և դժվարություններից:
Օրիգինալ սանրվածքներ ունեն ոչ սովորական և անկանխատեսելի բնավորությամբ կանայք:

 

Աղբյուրը' Աղջիկների ակումբ