Ասում են' աչքերը մարդու հոգու հայելին են: Իսկ աչքերի գու՞յնը…
Տեսնենք, թե ինչ են ասում աղջիկների աչքերի գույնը իրենց բնավորության մասին:
Կանաչ աչքեր
Կանաչ աչքերի տիրուհիները շատ նպատակասլաց, անշահախնդիր, բայց նաև համառ կանայք են: Չնայած, երբեմն նրանց նպատակասլացությունը վերածվում է սովորական համառության: Կանխատեսել, թե կանաչաչյա լեդին իրեն այս կամ այն իրավիճակում ինչպես կդրսևորի, շատ դժվար է, նա ամեն օր կարող է նոր դերով հանդես գալ: Այս կանանց մոտ լավ է արտահայտված ինտուիցիան: Նրանց համար շատ կարևոր է իրենց ներքին զգացողությունը ճիշտ քայլերի համար: Այն մարդկանց կարծիքները, ովքեր թանկ են նրանց համար, երկրորդական տեղ են զբաղեցնում, իսկ շրջապատի կարծիքի նկատմամբ նրանք լրիվ անտարբեր են: Միևնույն ժամանակ այս գույնի աչքեր ունեցողները չեն սիրում առճակատումներ, նրանք միշտ փորձում են շրջանցել սուր անկյունները: Յուրաքանչյուր կանաչաչյա լեդի երազում է ամուսնանալ արքայազնի հետ և առաջարկությունների ժամանակ մի շարք պահանջներ է ներկայացնում: Արդարության հարցում նրանք միանգամայն պահանջկոտ են նաև հենց իրենց նկատմամբ: Կանաչաչյաներին երբեմն անվանում են ավանտյուրիստներ, և իզուր: Նրանք միշտ էլ նախօրոք մտածում են իրենց քայլի հետագա ընթացքի մասին:
Մուգ շագանակագույն կամ սև աչքեր
Այս գույն աչքեր ունեցող կանայք այնքան էներգետիկ են, այնքան ակտիվ ու կրքոտ: Սիրահետելը նրանց համար այնքան բնական է, ինչքան շնչելը: Նրանք սիրում են տաքանալ իրենց շրջապատող մարդկանց ուշադրության շողերով: Այս կանանց ողջ կյանքը կարծես պիեսում գլխավոր դեր լինի, որը կարծես հատուկ նրանց համար է բեմադրված՝ մի անգամ: Սևաչյա կանանց միշտ պետք է հավաստիացնել, որ իրենք ամենագեղեցիկն են, ամենախելացին, ամենալավը և այսպես շարունակ: Առանց այսպիսի հաճոյախոսությունների «դոպինգի» նրանք իրենց անհարմար են զգում: Այս կանայք հակված են իշխանության, ագրեսիվ են, նախընտրում են նաև մոլի զվարճանքները: Շատ հեշտ նեղանում են, բայց շատ հեշտ էլ մոռանում են վիրավորանքը: Սևաչյաները շատ հեշտ են ծանոթություններ հաստատում, շնորհիվ իրենց հումորի զգացման: Եվ եթե ինչ-որ բան էլ նրանց պակասում է, դա սեփական ոճ չունենալն է: Իհարկե, նրանք դա խնամքով թաքցնում են:
Բաց շագանակագույն կամ դարչնագույն աչքեր
Այս գույն աչքեր ունեցողները ավելի ամաչկոտ, ներփակված ու խոցելի: Նման կանանց հիմնական հոգեվիճակը սա է’ ենթադրել ինչ կլիներ, եթե այսպես լիներ կամ ինչ կարող էր լինել: Նրանց դուր է գալիս երազելու գործընթացը:
Այս կանայք մեծ հակում ունեն դեպի ծուլություն: Ինչ խնդիր էլ նրանց հանձնարարեն, նրանք դուրս կբերեն առավել արդյունավետ ձևով, բայց կշարունակեն իրենց ծուլությունը: Այս տիպը թեև փափուկ ու նուրբ տպավորություն է թողում, բայց իր ճանապարհը ինքն է հարթում:
Երկնագույն աչքեր
Երկնագույն աչքերով կանայք այնքան ռոմանտիկ ու երազկոտ են, որ եթե նույնիսկ իրենց կյանքում ինչ-որ բան չի ստացվում, նրանք այդ բացը լրացնում են երազանքով: Կյանքում իրական սեր գտնելը նրանց այդքան էլ հեշտ չի տրվում: Նրանք շատ խոցելի են, հեշտ է կոտրել նրանց սիրտը, բայց շատ դժվար է նրանց ներողամտությանը արժանանալ: Երկնագույն աչքեր ունեցողները նույնիսկ տարիներ հետո ընդունակ են հիշելու և նույնությամբ վերարտադրելու իրենց հասցրված վիրավորական բառերն ու արտահայտությունները: Այս տիպը շատ շուտ հարմարվում է ամեն նոր անծանոթ միջավայրում:
Մուգ կապույտ աչքեր
Կապուտաչյա կանայք հիասքանչ են, զգացմունքային: Ընդունակ են վեհ զգացմունքների. եթե սիրահարվում են, ապա մինչև վերջ պայքարում են: Եվ նրանք, ովքեր հոգով չեն համապատասխանի այս տիպին, կատվեն նույն ուժգնությամբ: Նրանք սիրում են հակաճառել, նույնիսկ դա վերածել կրքոտ վիճաբանության: Վեճերում նրանք զգում են, ինչպես ձուկը՝ ջրում:
Մոխրագույն աչքեր
Խոհուն, հետաքրքրասեր, ազնիվ և սթափ. մոխրագույն աչքեր ունեցողները գնահատում են հասարակությունը և երկու ոտքերով հաստատակամ կանգնած են գետնին: Որպես կանոն, նրանք չեն շտապում, բայց արի ու տես, որ ամեն ինչ հասցնում են: Նրանք չեն սիրում ցուցադրել իրենց զգացմունքները հասարակայնորեն, այլ փորձում են թաքցնել: Նրանք առաջնորդվում են ոչ թե չոր հաշվարկներով, այլ իրենց ինքնազգացողությամբ: Բացի այդ, ինտելեկտի հարցում նրանց մրցակիցներ չկան: Այս տիպը երջանիկ է այն դեպքում, երբ իր կողքի տղամարդը ներքնապես հարուստ է, և հնարավոր է նրանից միշտ «էներգիայով սնվել»: