Աննա Բաբայանն աշնանը Երեւանում գտնվելու ընթացքում լուսանկարվեց BRAVO.am-ի մոտոցիկլետային ֆոտոշարքում, կրկին վերադարձավ Բարսելոն, որտեղ էլ օրեր առաջ' դեկտեմբերի 9-ին, ֆլամենկո շոուի ժամանակ նշել է 30-ամյակը:

Նա տարեդարձը տոնել է նաեւ դեկտեմբերի 10-ին' հունական ռեստորանում. “Շատ մարդիկ կան Հայաստանում, որ սրտանց կցանկանայի' կողքիս լինեին, բայց հեռավորությունն իր գործն անում է… Այս անգամ բացի հայերից, խնջույքին ներկա էին իմ եւ քույրիկիս' պարուհի Ալինայի այլազգի ընկերները: Շատ լավ ժամանակ ենք անցկացրել, ինչպես ընդունված է հունական ռեստորանում, պարել ենք նաեւ սեղանների վրա:)”,-պատմել է ֆոտոմոդելը' հավելելով, որ այս միջոցառմանը պետք է ներկա լինեն բացառապես սիրելի մարդիկ, եւ ոչ նրանք, ում ստիպված ես կանչում:

 

Շարունակությունը` այստեղ: