“Հայաստանի ձայնը” հեռուստաշոուի առաջին եթերաշրջանի մասնակիցներից Մարտ Բաբայանը Քրիստինե Պեպելյանի հետ "Лишь любовь" դուետը կատարելուց հետո շուտով կներկայացնի նոր երգ' այս անգամ ռուսական շոու-բիզնեսի ներկայացուցիչ Աննա Սեմենովիչի հետ:

Մոսկվաբնակ երգչի պրոդյուսեր Սոֆյա Գուլյանը BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է, որ համագործակցությունը սկսելիս երեք զուգերգի նպատակ են ունեցել' հայ, ռուս եւ համաշխարհային ճանաչում ունեցող երգիչների հետ.“Մարտի համաձայնությամբ եւ ցանկությամբ երկու դուետներն արդեն կան, համաշխարհային աստղի հետ դուետն ավելի ուշ կիրագործենք: Երկար մտածում էի' ռուսներից ում հետ կարող է երգել, եկա այն եզրակացության, որ Աննան ամենալավ տարբերակն է. ներդաշնակ կնայվեն: Մեր առաջարկին դրական արձագանք ստացանք եւ անցանք գործի”:

 

Շարունակությունը՝ այստեղ: