Փոփ երգչուհի, դերասանուհի եւ հեռուստահաղորդավարուհի Աննա Սեմենովիչը խոստացել է շուտով ֆոտոշարք հրապարակել, որում կներկայացնի իր փարթամ կուրծքը։
Երգչուհին վստահեցնում է, որ իր շքեղ կուրծքը պլաստիկ վիրաբույժի աշխատանքի արդյունք չէ, այլ նվեր, որն իրեն «ժառանգաբար բաժին է հասել» մայրիկից։ Նա հպարտանում է իր կազմվածքով եւ այն ընդգծում սեքսուալ հագուստով։ Աննան նոր ֆոտոշարքի նկարահանման ընթացքից տեսանյութ է հրապարակել։ Սեմենովիչը մորեգույն կոստյում եւ սեւ տոպ է կրում։
Նա կրծքին է սեղմել շան։ «Սեղմվել է կրծքիս։ Բոլորն, ովքեր հպվում են դրան, ապրում են երկար ու երջանիկ»,- հայտարարել է աստղը։
«Գիտնականներն ապացուցել են, որ տղամարդիկ, որոնք ամեն օր կնոջ փարթամ կրծքի են նայում, 50 տոկոսով նվազեցնում են կաթվածի հավանականութունը։ Ինձ համար կարեւոր որոշում եմ կայացրել՝ ավելի հաճախ խորը դեկոլտե կրել։ Տղամարդիկ, հանգիստ եղեք, ես ձեզ կփրկեմ»,- Instagram-յան էջում գրել է դերասանուհին՝ հրապարակումն ուղեկցելով «հումոր» հեշթեգով։
Հետևեք NEWS.am STYLE