«Կարգին սերիալում» նկարահանված մանեքենուհի Աննա Բաբայանի Իսպանիա մեկնելու մասին esyes.am-ը պատմել է:
Աննան տարվա ընթացքում երեքից վեց ամսով Իսպանիա է մեկնում՝ քրոջ մոտ: Իսկ այս անգամ նրա ճամփորդությունը միայն Իսպանիայով չի ավարտվել: Մանեքենուհին քրոջ՝ պարուհի Ալինա Բաբայանի հետ մեկնել է Հոլանդիա. «Որպես հատուկ հյուր՝ քույրս հրավիրված էր «International Summer Bellydance» պարի միջազգային փառատոնին: Այդ նպատակով էլ մեկնեցինք Հոլանդիայի Լեյդեն քաղաք: Ի դեպ, ես պետք է անգլերենով վարեի այդ միջոցառումը, սակայն նախատեսվածից շատ հոլանդացի հյուրեր ունենալու պատճառով կարիք եղավ այն միաժամանակ և´ անգլերենով, և´ հոլանդերենով վարել: Մի կողմից ուրախ եմ, որ այդպես ստացվեց, քանի որ շատ պատասխանատու էր: Սակայն մյուս տարվա միջոցառումը վարելու հրավեր եմ ստացել: Տեսնենք, թե ինչպես կստացվի»,-ճամփորդությունից վերադառնալուց հետո պատմեց Աննան և նշեց, որ որպես զբոսաշրջիկ այցելել են նաև այլ քաղաքներ:
Աննան և քույրը եղել են նաև Ամստերդամում, որտեղից էլ մեկնել են Բելգիա, եղել Բրյուսելում և Բրյուգեում. «Ամստերդամում եղել ենք Վան Գոգի և Ռիժկս թանգարաններում: Շատ-շատ եմ հավանել այդ քաղաքները, առավելապես Բրյուգեն, որտեղ կարծես հեքիաթում լինեի»:
Դիմահարդար, մոդել Աննան սեպտեմբերի սկզբին պատրաստվում է Հայաստան գալ և մասնակցել հարսանեկան երկու միջոցառման. «Նաև դիմահարդարման խումբ ունեմ, որը սպասում է իմ դասընթացներին»:
Այս ամենից բացի, Աննան նաև ֆոտոնկարահանումների ու հեռուստատեսային աշխատանքների առաջարկներ ունի. «Երկու TV-ից առաջարկ ունեմ և´որպես հաղորդավարուհի, և´ որպես դերասանուհի, սակայն Երևան գալուց հետո միայն կարող եմ հստակ որևէ բան ասել»:
Աննայի խոսքերով՝ անձնական կյանքում դեռևս փոփոխություններ չունի: «Ինչպես վերջին հարցազրույցումս ասել եմ, երբ ամուսնանամ, անպայման կիմանաք»,-եզրափակեց զրուցակիցս: