Ֆոտոմոդել, «Կարգին սերիալ»-ի դերասանուհի Աննա Բաբայանն, ինչպես արդեն տեղեկացրել ենք, նշանադրվել է: Իսպանացի Անտոնիոն անսպասելի կերպով ամուսնության առաջարկ էր արել նրան` հանձնելով նշանադրության մատանին, օրերս էլ զույգը խնջույք է կազմակերպել Երեւանի ռեստորաններից մեկում եւ հատուկ ֆոտոշարք իրականացրել` բացառիկ անդրադարձը վստահելով BRAVO.am-ին:
«Նման մտադրություն չունեինք, քանի որ նա Երեւան էր եկել իմ հարազատների հետ ծանոթանալու համար, սակայն որոշեցինք հայկական նշանդրեք անել եւ պահպանել այն ավանդույթները, որոնք սիրելիիս համար էլ հետաքրքիր էին: Կոնյակներով փոխանակվեցինք, մատանին կրկին հանձնեց ինձ, նաեւ սրահի կենտրոնում երկուսով կտրեցինք տորթը: Անտոնիոյի խոսքով` Իսպանիայում նույնիսկ հարսանիքն այդքան շքեղ չի նշվում, որքան մեր երկրում նշանադրությունը»,-պատմել է Աննան:
Շարունակությունը` այստեղ: