Ռուս ռեժիսոր Կիրիլ Գանինը Facebook սոցցանցի իր պաշտոնական էջում հայտնել է ռուս դերասաններ Եվգենի Միրոնովի ու Սերգեյ Աստախովի` պաշտոնապես գրանցված ամուսնության մասին. գրում է segodnya.ua-ն:
Ամուսնությունը տեղի է ունեցել Գերմանիայում:
«Երեկ Եվգենի Միրոնովն ու Սերգեյ Աստախանովը պաշտոնապես գրանցել են նույնասեռական ամուսնություն: Ամուսնությունը կնքվել է Գերմանիայում: Թե նրանցից ով է փաստաթղթում նշված որպես №1, և ով' №2, հայտնի չէ»,-գրել է Գանինը:
Երկար ժամանակ Աստախովը հանդիպում էր դերասանուհի Ելենա Կորիկովայի հետ, սակայն գարնանը նրանք արդեն բաժանվել էին: