Քիմ եւ Քորթնի Քարդաշյանները սոցիալական ցանցերի իրենց էջերում գեվազդում են ռուսական խոշոր պետական կազմակերպության՝ «ՌուսՀիդրո»-ի տնօրենների խորհրդի անդամ Վյաչեսլավ Պիվովարովի նոր ստարտափը։ Գործարարի նոր ընկերությունն ԱՄՆ-ում զբաղվում է մանկական սննդի վաճառքով։
Նոր ապրանքանիշն Instagram-ում ազդեցիկ օգտարերերի է ընտրում, ընդ որում ոչ միայն «ինստամայրիկների», որոնք փոքր լսարան ունեն, այլեւ համացանցի ամենահայտնի աստղերին։ Պիվովարովի ստարտափը Stories բաժնում գովազդում են Քարդաշյան քույրերը՝ Քիմը եւ Քորթնին, ինչպես նաեւ դերասանուհի Ջեսիկ Ալբան։ Նրանք շարքում ամենահասանելի ինտեգրացիան «Քաղցրիկը» ֆիլմի աստղին է, որին բաժանորդագրված է 16,7 մլն օգտատեր։ Խորհրդի համար, որն անհետանում է 24 ժամ անց, դերասանուհին մոտ 40 հազար դոլար է պահանջում։
Իսկ Քարդաշյան քույրերի դեպքում ամեն ինչ ավելի բարդ է. նույն ծառայության համար գովազդատուից վեցանիշ թիվ է պահանջվում։ Ամերիկյան Harper's Bazaar-ը Քորթնի (83 մլն հետեւորդ) եւ Քիմ Քարդաշյանների դեպքում նշում է գումար սկսած 300 հազար դոլարից Քիմի (150 մլն) դեպքում:
Վյաչեսլավ Պիվովարովը, անկախ լուրջ պաշտոնից, ակտիվ կյանք է վարում։ Հազիվ թե նրան հանդիպեք Մոսկվայում Նորաձեւության շաբաթվա ընթացքում, իսկ Փարիզում amfAR երեկույթի ընթացքում լիովին հնարավոր է։ Վյաչեսլավին մշտապես ուղեկցում է նրա 28-ամյա սիրելին՝ Իլոնա Կեսաեւան՝ «Дикси»-ի սեփականատեր, միլիարդատեր Իգոր Կեսաեւի դուստրը։ Նրանք միասին այցելում են ամբողջ աշխարհում լավագույն ցուցահանդեսներն ու երեկույթները, հանգստանում շքեղ հյուրանոցներում եւ ճանապարհորդում 50 մետրանոց Sky զբոսանավով, որը պատկանում է Իլոնայի հորը։