Tert.am-ը գրել է.

 

Հոլիվուդյան դերասանուհի Ջուլյա Ռոբերթսը սպասում է 4-րդ երեխային։ Նման եզրակացություն են արել լրագրողները, որոնք 46-ամյա դերասանուհուն լուսանկարել են տան բակում զբոսնելիս, գրում է ДНИ.ru-ն։

Ռոբերթսին լուսանկարել են այն պահին, երբ վերջինս ամուսնու՝ Դենի Մոդերի հետ այցելել է նրա ծնողների տուն։ Ջուլյան դուրս է եկել զբոսնելու տան բակում, որտեղ էլ նրան լուսանկարել է պապարացին։

Որոշ ԶԼՄ-ներ, սակայն, պնդում են, որ Ռոբերթսը դադարել է հետևել իրեն, ինչն էլ անդրադարձել է նրա կազմվածքի վրա։