Tert.am-ը գրում է Փոփ երաժշտության պատմության ամենավառ ու սիրված դեմքերից մեկն, անշուշտ, փոփ-արքա Մայքլ Ջեքսոնն է, ով հեռացել է կյանքից 2009-ին, սակայն շարունակում է ապրել երաժշտության մեջ և երկրպագուների սրտերում:
Ինչպես գրում է starslife.ru կայքը' չնայած փոփ-արքայի մեծ ճանաչմանը' վերջին փաստերը խոսում են այն մասին, որ Ջեքսոնը կորցնում է ժողովրդականությունը:
Նման կարծիք կազմելու հիմքերից մեկը վերջերս տեղի ունեցած առցանց աճուրդն է' կազմակերպված Knaisz Auctions աճուրդի տան կողմից, որի ժամանակ երգչի բեմական կոշիկները վաճառվել են նախատեսվածից կրկնակի ցածր գնով: Փորձագետներն ակնկալում էին, որ կոշիկները կվաճառվեն 50 հազար դոլարով, սակայն դրանք վաճառվեցին 32 հազար դոլարով:
Աճուրդի ժամանակ ներկայացվել է նաև կատարողի հայտնի սպիտակ ձեռնոցները' զարդարված Swarovski բյուրեղներով, որոնց նախնական արժեքը 40 հազար դոլար է եղել: