«Հինգշաբթի օրը քնի հարցերով փորձագետ Ալեն Դյուքը CNN-ն ասել է, թե ով է միակ մարդը, որը հնարավոր է «իսկական քուն» չի մտել 60 օր շարունակ: Նա հանգուցյալ երաժիշտ Մայքլ Ջեքսոնն է»- գրում է tert.am-ը:
Իսկ խոսքը «աչքի արագ շարժում» հասկացության մասին է, որը տեղի է ունենում քնի ակտիվ փուլի ժամանակ: Դա կարևոր է օրգանիզմն ու ուղեղը կենդանի պահելու համար:
Հայտնի է, որ Ջեքսոնը 2009-ի հունիսի 25-ին մահացել էր, երբ նրա բժիշկը փորձել էր անքնությունից բուժել նրան:
Մասնագետն ասել է նաև, որ ակտիվ, իսկական քնի բացակայությունն այսպես թե այնպես կսպաներ Ջեքսոնին:
Լաբորատորիաներում փորձառնետները իսկական քնի բացակայության պատճառով սատկում են 5 շաբաթում: Մինչ այդ նրանք հասցնում են հյուծվել, 10 անգամ նվազում է արագաշարժությունը, 10 անգամ էլ ուժգնանում էմոցիոնալ արձագանքը: