Բրիտանացի երգիչ եւ կոմպոզիտոր Էլթոն Ջոնն իր ինքնակենսագրական «Ես» գրքում Մայքլ Ջեքսոնին հոգեպես անառողջ է անվել։ Իր հուշագրություններում Էլթոնը քննարկում է նրա հոգեկան վիճակը, հայտնում է TMZ-ն։
«Ես Մայքլին ճանաչում էի, երբ նա 13 կամ 14 տարեկան էր։ Նա պարզապես ամենահիասքանչ երեխան էր, որին կարող եք պատկերացնել։ Սակայն ինչ-որ պահի ինչ-որ բան այնպես չեղավ. հետագա տարիներին նա սկսեց հեռանալ իրականությունից, ինչպես Էլվիս Փրեսլին»։ Նրա խոսքով՝ հայտնի չէ՝ ինչ է կատարվել նրա գլխում եւ ինչ դեղեր է նա օգտագործել, վերջին տարիներին երգչի մոտ տպավորություն է եղել, թե նա «խելքը թռցրել է»։
Ռոքեթմենը հիշել է՝ ինչպես է Ջեքսոնին երեկույթի հրավիրել, սակայն ավելի ուշ նրան բռնացրել Էլթոնի տնտեսուհու որդու հետ խաղալիս։ «Ինչ-որ պատճառով նա բացարձակ չէր ներգրավվում մեծահասակների շրջապատին»,- իր հուշադրություններում նշում է Էլթոնը։
Մայքլ Ջեքսոնին բազմաթիվ անգամներ կասկածել են մանկապղծութան մեջ։ 1993թ.-ին երգչին մեղադրել են 13-ամյա Ջորդան Չանդլերին բռնաբարելու մեջ, որը Ջեքսոնի երկրպագուն էր եւ հաճախ էր լինում «Նեվերլենդ»-ում։ Այդ ժամանaկ կողմերը խաղաղ համաձայնության են եկել, իսկ Ջեքոնը տղայի ընտանիքին 22 մլն դոլար է վճարել։ Պատմությունը կրկնվել է 2003թ.-ին. այդ ժամանակ երգչին կասկածում էին 13-ամյա Գեւին Արվիզոյին բռնաբարելու մեջ, որը եւս հաճախ էր հյուընկալվում «Նեվերլենդ»-ում, սակայն ատենակալները նրան անմեղ են ճանաչել հանցագործության ապացույցների բացակայության պատճառով։