Բրիտանացի երգիչ սըր Էլթոն Ջոնն արգելել է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած Դոնալդ Թրամփին քաղաքական հանդիպումներին օգտագործել իր երաժշտությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես» -ը'այս մասին հաղորդում է The Telegraph-ը:

 

Մասնավորապես, խոսքը վերաբերում է 1972թ. Rocket Man հիթին: Gazeta.ru-ի փոխանցմամբ' սըր Էլթոն Ջոնը համալրել է այն երաժիշտների ցանկը, որոնք հասցրել էին բողոք հնչեցնել' քարոզարշավի շրջանակներում առանց թույլտվության իրենց երգերն օգտագործելու համար:

 

Ավելի վաղ երգչուհի Ադելը Թրամփին արգելել էր օգտագործել իր երաժշտությունը քարոզարշավային միջոցառումների ժամանակ: