Ամերիկացի փոփ աստղ Մայքլ Ջեքսոնը երրորդ անգամ դարձել է մահացած աստղերից ամենահարուստը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Forbes-ին:
2009–ին մահացած Ջեքսոնի եկամուտն այս տարվա ընթացքում կազմել է 160 միլիոն դոլար. դա ավելի բարձր է, քան Մադոննայի եկամուտը: Եկամուտի հիմնական մասը երգչի ժառանգներին բերել են Cirque Du Soleil-ի երկու շոուները և Sony/ATV ձայնագրման ընկերությունում ակտիվները:
Վարկանիշում երկրորդ տեղը զբաղեցրել է Էլվիս Փրեսլին, ով մահացել է 1979 թվականին: Տարվա ընթացքում նրա եկամուտը գերազանցել է 55 միլիոն դոլարը: Երրորդ տեղում է հայտնվել Peanuts կոմիքսները ստեղծած Չառլզ Շուլցը:
Անցած տարի ցանկը գլխավորել էր Էլիզաբեթ Թեյլորը՝ 210 միլիոն դոլարով: