Գործարար Իլոն Մասկը՝ Twitter-ի սեփականատերը, SpaceX-ի և Tesla-ի հիմնադիրը, նորից Forbes-ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում առաջինն է։
Forbes-ը նրա կարողությունը գնահատել է 242,4 մլրդ դոլար։ Նրան հաջորդում է Բեռնար Առնոն՝ իր 234,6 մլրդ դոլարով։ Բեռնար Առնոն 2,8 միլիարդ դոլար կորցնելուց հետո իջել է երկրորդ հորիզոնական, երրորդ տեղում Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսն է՝ 151,5 միլիարդ դոլար կարողությամբ:
Forbes-ի այս վարկանիշում Իլոն Մասկն առաջին տեղն է զբաղեցրել 2022 թվականի գարնանը, երբ նրա կարողությունը հասել է 219 միլիարդ դոլարի։ Գործարարը առաջ է անցել Ջեֆ Բեզոսից (171 միլիարդ դոլար), իսկ Բեռնար Առնոն այս վարկանիշում երրորդն էր՝ 158 միլիարդ դոլար կարողությամբ։
Հունիսի 1-ին Իլոն Մասկը կրկին դարձել է ամենահարուստ մարդը՝ ըստ Bloomberg-ի վարկանիշի։ Միևնույն ժամանակ, Իլոն Մասկը գիտակցում է, որ Twitter-ը դեռևս անշահավետ է գովազդից եկամուտների նվազման և պարտքի մեծ բեռի պատճառով: