Շաբաթ օրը Բևերլի Հիլզում տեղի ունեցած Julien's աճուրդում վաճառվել է Էլվիս Փրեսլիի Cadillac Fleetwood 75 լիմուզինը, ոսկե ճարմանդը 36' ադամանդներով, և կապույտ կոշիկները: Այս մասին հաղորդում է աճուրդի տան կայքը:

Լիմուզինը վաճառվել է 96 հազար դոլարով: Դրա գնորդը ոչ միայն սեփականատեր է դարձել, այլև բացառիկ կերպով մեքենան գրանցել է երգչի անունով:

Ոսկե ճարմանդը, որը ռոքնռոլի արքան նվիրել էր իր թիկնապահին, վաճառվել է մոտ 14 հազար դոլարով: Բացի այդ' վաճառվել է Փրեսլիի ոսկե խաչը՝ 24,3 հազար դոլարով:

Երգչի լեգենդար մուգ կապույտ կոշիկները, որով նա կատարել է Blue Suede Shoes երգը, վաճառվել է 76,8 հազար դոլարով: