Էնդի Ուորհոլի «Եռակի Էլվիսը» և «Չորս Մառլոն» մոնումենտալ գործերը 151,5 միլիոն դոլարով վաճառվել են հետպատերազմյան և արդի արվեստի ստեղծագործությունների աճուրդում, որը Նյու Յորքում անցկացրել է Christie's աճուրդային տունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Էլվիս Փրեսլիի դիմանկարը, որն Ուորհոլն ստեղծել է 1963 թվականին հատուկ Լոս Անջելեսի Ferus պատկերասրահում կայացած ցուցահանդեսի համար, վաճառվել է 81,9 միլիոն դոլարով: Մառլոն Բրանդոյի դիմանկարը, որն Ուորհոլն ստեղծել է 1966 թվականին, վաճառվել է 69,6 միլիոն դոլարով, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: