Ladynews.am-ը գրում է.

 

Հարվարդի համալսարանի գիտնականները, տղամարդկանց շրջանում հարցում անցկացնելով, պարզել են, թե երբ են կանայք նրանց համար դառնում առավել ցանկալի ու սեքսուալ:

114 տղամարդկանց շրջանում անցկացված փորձը թույլ է տվել պարզել, որ տղամարդկանց վերաբերմունքը կանանց հանդեպ փոխվում է սեզոնային փոփոխությունների հետ: Այսպես, ձմռանը կանայք ավելի սեքսուալ են թվում:

Տարօրինակ արդյուքը գիտնականները բացատրում են և´ տղամարդկանց, և´ կանանց հորմոնալ դաշտի փոփոխությունների հետ: Հենց ցուրտ եղանակներին է առաջանում ցանկություն՝ սիրելիի գրկում տաքանալու:

Հետազոտության ընթացքում տղամարդկանց առաջարկվել է գնահատել կնոջ գրավչությունը տարվա տարբեր եղանակներին: Հետաքրքիր է, որ եղանակների փոփոխման հետ կապված՝ կնոջ դեմքի գեղեցկությունը, ըստ տղամարդկանց, էական տարբերություն չի կրում, իսկ ինչ վերաբերում է կանացիությանն ու կառուցվածքի սեքսուալությանը, ապա դրանք տղամարդկանց կողմից տարբեր կերպ են գնահատվում: Հանելուկ է մնում, թե ինչպես են հաստ հագուստի տակից տղամարդիկ տեսնում ու գնահատում կնոջ կառուցվածքը:

Հոգեբանները նաև պարզել են, թե շաբաթվա որ օրն են կանայք իրենց պակաս երջանիկ ու ինքնավստահ զգում: Հարցված կանանց մեծ մասը նշել է, որ այդ օրը չորեքշաբթին է, իսկ 12 տոկոսի համար չորեքշաբթին առհասարակ համարվում է սթրեսային օր: